Սեղան (կահույք)
Սեղան, բարձրացված հորիզոնական կամ թեք մակերես, նախատեսված նրա վրա առարկաներ դնելու և (կամ) աշխատանք կատարելու, սնվելու, խաղերի, նկարչության, սովորական և ուրիշ գործողությունների համար նախատեսված կահույքագործական արտադրանք[1]։
Մեծ տարածում ունեն ուղղանկյուն մակերեսով և 4 հենակետով (ոտքերով) սեղանները։ Նաև կան շրջան, եռանկյուն, բազմանկյուն երեսով, ինչպես նաև կորագիծ եզրերով։ Հենակների քանակը ևս կարող են լինել տարբեր։ Գոյություն ունեն նաև առանց հենակների սեղաններ (կախովի, ծալովի և այլն)։ Սեղանները կարող են ունենալ ինչպես հարթ, այնպես էլ թեք հարթություններ (այդ թվում կառավարվող թեքությամբ)։
Սեղանները կարող են ունենալ նաև դարակներ և հավելյալ մակերես տարբեր առարկաներ, այդ թվում սեղանի գործիքներ և սեղանի համար նախատեսված այլ առարկաներ պահպանելու համար։
Սեղանները կարող են ինել ձևափոխվող, օրինակ ծալվող և շարժական մակերեսով (շարժական սեղաններ), հնարավոր է փոխել նրա ֆունկցիոնալ նշանակությունը և (կամ) չափերը տարբեր դետալներ (տարրեր) ձևափոխելով ։ Սեղանները պատրաստում են փայտից, երկաթից, ապակուց և այլ նյութերից։
Սեղանի տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարի հենակ (բարի հենակ)
- Բիլիարդի սեղան
- Լրագրական սեղան — հանգստի ձևավորման համար նախատեսված ցածր սեղան
- Ինտերակտիվ սեղան — սեղան, որի մակերեսին ներկառուցված է համակարգչին միացված սենսորային էկրան, որը հնարավորություն է տալիս կատարել բազմաթիվ առաջադրանքներ; սեղանի մակերեսի ապակին լինում է թրծած, որը հնարավորություն է տալիս օգտագործել սեղանը ըստ իր նշանակության։
- Սուրճի սեղան
- Խոհանոցի սեղան խոհանոցի աշխատանքային հարթակ
- Խաղասեղան
- Նախաճաշի սեղան սեղան սնունդ ընդունելու համար
- Գրասեղան սեղան գրելու և այլ աշխատանքների համար
- Բաժանարար սեղան
- Ծառայողական սեղան շարժական սեղան-մատուցարան
- Սեղան նիստերի համար
- Սեղան մեքենավարուհու համար
- Հեռուստացույցի սեղան
- Սեղան-գեղջկատիկնիկ մեկը մյուսի մեջ հավաքվող, չափերով անընդհատ փոքրացող մանրանրբին սեղանների հավաքածու։
- Պետքարանի սեղան հայելիով և պետքարանի համար անհրաժեշտ առարկաներով կահավորված սեղան
- համակարգչի համար նախատեսված սեղան
- Կից սեղան հիմնականին կցված
- Սեղան-պատվանդան («սեղան-գիրք») ծալովի կահույքագործական արտադրանք, բացազատված վիճակում, կատարում է ճաշասեղանի դեր, իսկ ծալված վիճակում ընդունում է պատվանդանի դեր։
- Հեռախոսի սեղան
- Աշակերտական սեղան
- Շախմատի սեղան շախմատ խաղի համար նախատեսված սեղան
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Թենիսի սեղան
-
Շախմատի սեղան
-
Շարժական սեղան
-
Ուզբեկական նախաճաշի ցածր սեղան
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Folding table
- Kitchen table
- Nightstand
- Parsons table
- Picnic table
- Table tennis
- Trestle table
- TV tray table
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ГОСТ 20400-80 Продукция мебельного производства. Термины и определения
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Лавонен Н. А. Стол в верованиях карелов / Институт языка, литературы и истории, Карельский научный центр РАН. — Петрозаводск: Периодика, 2000. — 176 с.